Մանկաբարձություն, գինեկոլոգիա և նեոնատալոգիա 1.2009 (3)
Միրենան նորություններում
Ամերիկյան մանկաբարձության քոլեջի 2009թ. ապրիլի ամսագրում Միրենայի վերաբերյալ տպագրված հոդվածը մեծ հետաքրքրություն առաջացր եց գինեկոլոգների միջազգային համայնքում: Դա վկայում է այն մասին, որ արգանդային արյունահոսությունն երի (մենոռագիա) բուժման առումով գինեկոլոգիական հանրության մեջ այժմ մեծ ցանկություն կա հիստերէկտոմիային և արգանդի լորձ աթաղանթի աբլացիային այլընտրանք գտնելու: Թեև Միրենան ի սկզբանե ստեղծվել է որպես հակաբեղմնավորիչ միջոց, հոդվածի եզրակացություններից մեկն այն է, որ այն կարելի է գործածել նաև այլ` արգանդային ծանր արյունահոսությունը բուժելու նպատակով: Հոդվածում նշվում է, որ առատ արյուն ահոսությունը նվազեցնելու համար Միրենան կարող է նույնքան արդյունավետ լինել, որքան լորձ աթաղանթի աբլացիան (միջամտություն, որը մեխանիկական ճանապարհով կամ այրելու միջոցով քայքայում է արգանդի լորձաթաղանթը): Այս հակիրճ նկարագրության մեջ քննարկվում է Միրենայի կիրառությունը որպես հակաբեղմնավորման միջոց, նաև այն` թե ինչո±ւ, ո±ւմ համար և ինչպե±ս կարելի է օգտագործել Միրենան, երբ այն հաջողությամբ գրանցվի Հայաստանում:
Ստեղծվելով 1990-ականներին` Միրենան այժմ գրանցված է աշխարհի ավելի քան 100 երկրում և ավելի քան 10 միլիոն կին օգտագործում է այդ միջոցը: Բայեր Շերինգ Ֆարմա (Bayer Schering Pharma) հայաստանյան ներկայացուցչությունը հետամուտ է վերջինիս գրանցմանը Հայաստանում: Միրենայի գեներիկ անվանումը լևոնորհեստրել արտ ազատող ներարգանդային հակաբեղմնավորիչ համակարգ է:
Միրենան համարվում է համակարգ, այլ ոչ թե պարույր, քանի որ այն պարունակում է պրոգեստին հորմոն: Միրենան արգանդի լորձաթաղանթի վրա արտազատում է լևոնորհեստրել պրոգեստինի փոքր չափաբաժին (մոտավորապես օրական 20 միկրոգրամ)` տեղային ազդեցության միջոցով հանգեցնելով արյան կորստի նվազեցման:
Միևնույն ժամանակ պրոգեստինի ընդհանուր ազդեցությունը հասնում է նվազագույնի, պրոգեստինի համակարգային քիչ ներծծման պատճառով: Միրենան էստրոգեն չի պարունակում: Այն գրավում է շատ կանանց, քանի որ օգտագործելիս դաշտանի տևողությունն ավելի կարճ է, թեթև և պակաս ցավոտ:
Միրենան կանխում է հղիությունը հինգ տարվա ընթացքում: Անցանկալի հղիությունից պաշտպանելու առումով քոքրեյնյան ուսումնասիրությունը չի հայտնաբերել որևէ տարբերություն Միրենայի և ներարգանդային պարույրի օգտագործման դեպքում:
Միրենայի տեղադրման և հեռացման համար պահանջվում է նույն տեխնիկան և սարքավորումը, ինչ ՆԱՊ-ի համար: Միրենան հեռացնելուց հետո պտղաբերությունն արագ վերականգնվում է: Միրենան ունի մի շարք լուրջ, միևնույն ժամանակ հազվադեպ հանդիպող բարդություններ, որոնցից են` փոքր կոնքի օրգանների բորբոքային (ՓԿՕԲ) հիվանդությունները, A խմբի ստրեպտոկոկկային սեպսիսը, արտարգանդային հղիությունը, արգանդի թափածակումը:
Չնայած հակաբեղմնավորման նպատակով Միրենան կարող է օգտագործել կանանց մեծամասնությունը, այդուհանդերձ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առանձնացրել է մի քանի վիճակ, որոնց դեպքում առողջական վտանգները գերազանցում են օգուտները: Միրենա օգտագործող կանանց շուրջ 20%-ի մոտ մեկ տարի հետո նկատվում է ամենոռեա, որն ամբողջությամբ դարձելի է այն հեռացնելուց հետո:
Միրենայի օգտագործման հետևանքով մահվան վտանգը կազմում է հղիությամբ պայմանավորված մահվան վտանգի 1/24-րդը, և հղիության արհեստական ընդհատման հետևանքով մահվան վտանգի` 1/8-րդը: Ավելին, բարձր արդյունավետության շնորհիվ Միրենայի օգտագործմամբ մահվան հնարավոր վտանգն ավելի փոքր է այլ հակաբեղմնավորիչների համեմատ (ընդհատված սեռական հարաբերություն, պահպանակ, ժուժկալություն և հակաբեղմնավորիչ հորմոնալ հաբեր), որոնք նույնքան արդյունավետ չեն պաշտպանում հղիությունից` կնոջը ենթարկելով վտանգի:Միրենան դեռևս գրանցված չէ Հայաստանում, ուստի դրա ծախսարդյունավերության վերաբերյալ տվյալներ չկան: Այդուհանդերձ, կարելի է եզրակացություններ կատարել. եթե ոչ բացարձակ, ապա դրա հարաբերական արժեքի վերաբերյալ` հիմնվելով այլ երկրներում կատարված ուսումնասիրությունն երի վրա:
ՙՀակաբեղմնավորում՚ պարբերականի 2008թ. հրատարակության մեջ հեղինակներն ուսումնասիր ել են Ամերիկայի Միացյալ Նահանգներում հակաբեղմնավորիչների հարաբերական արժեքը պացիենտի տեսակետից: Վերլուծության շրջանակն երում հաշվի են առնվել հակաբեղմնավորիչ միջոցների, ինչպես նաև չնախատեսված հղիության արժեքները: Հետազոտողները եզրակացրել են, որ Միրենան ավելի ծախսարդյունավետ է, քան բոլոր այլ հակաբեղմնավորիչները` բացառությամբ պղնձե ՆԱՊ-երի և վազէկտոմիայի: Եթե կնոջ դաշտ անն առատ չէ, նա կարող է գերադասել պղնձե ՆԱՊ-ը, քանի որ այն ավելի էժան է, քան Միրենան:
Այնուամենայնիվ, չնայած ավելի բարձր արժեքին, առատ դաշտան ունեցող կանայք արյան կորուստը նվազեցնելու հատկության համար կարող են գերադասել Միրենան:
Միացյալ թագավորությունում իրականացված ծախսարդյունավետության ուսումնասիրությունը ցույց տվեց, որ հիստերէկտոմիայի արժեքը մշտապես կրկնակի գերազանցել է լորձաթաղանթի աբլացիայի արժեքը, և որ վերջինս պակաս թվով բարդություններ է ունենում և վերականգնման համար ավելի քիչ ժամանակ է պահանջում:
Ոչ հակաբեղմնավորման նպատակով, օրինակ` արգանդային արյունահոսության դեպքում, Միրենայի օգտագործումը սկսել է տարածում գտնել: Արյունահոսության հիմքում ընկած են հնարավոր մի քանի տարբեր պատճառներ` ներառյալ լորձաթաղանթի
քաղցկեղը և լորձաթաղանթի հիպերպլազիան, ինչպես նաև` առավել տարածված բարորակ պատճառները, ինչպիսիք են ադենոմիոզը և հորմոնալ խանգարումները:
Արգանդային արյունահոսության դասական բուժումը, անկախ պատճառից, հիստերէկտոմիան է: Այդուհ անդերձ, դեռևս 1980-ականներին իրականացված ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ բարորակ մենոռագիան կարելի է բուժել աբլացիայով` վերացնելով լորձաթաղանթը, և այս մոտեցումը շուտով տարածվեց շատ երկրներում: ՙԱռաջին սերնդի՚ աբլացիան կատարվում էր մանուալ (ձեռքային) հիստերոսկոպիայի միջոցով: ՙԵրկրորդ սերնդինն՚ իրականացվում է թերմալ փուչիկի տեղադրմամբ. սովորաբար միջամտությունն անցկացվում է տեղային ցավազրկմամբ, սակայն առանց հիստերոսկոպիայի:
ՙՄանկաբարձություն և գինեկոլոգիա՚ պարբերականում 2008թ տպագրված հոդվածում նշվում է, որ աբլացիայի երկարաժամկետ արդյունավետությունն ուսումնասիրելու արդյունքում պարզվել է, որ այն արդյունավետ է եղել դեպքերի 79%-ում, ավելի
ստույգ` հետազոտության մեջ ընդգրկված կանայք արգանդային արյունահոսության բուժման նպատակով հիստերէկտոմիայի կարիք չեն ունեցել:
Հայաստանում աբլացիան լայն կիրառում չունի: Դրա տարածումը հավանաբար սահմանափակվում է մասնագիտացված բժշկական վերապատրաստման դասընթացների, ձեռքային աբլացիայի համար պահանջվող հիստերոսկոպիայով և թերմալ փուչիկի
գրանցման բացակայությամբ: Այդուհանդերձ, եթե Միրենան գրանցվի Հայաստանում, այն կարող է ծառայել որպես աբլացիայի և հիստերէկտոմիայի այլընտրանք:
ՙՄանկաբարձություն և գինեկոլոգիա՚ ամսագրի ապրիլյան համարում նշվում է, որ 6 պատահական կլինիկական դեպքի երլուծության համաձայն, առատ դաշտանային արյունահոսության բուժման առումով Միրենան միևնույն թերապևտիկ ազդեցությունն ունի ինչպես լորձաթաղանթի աբլացիան բուժումից հետո երկու տարվա ընթացքում (ուսումնասիրության ժամանակահատվածը): Իրականում, աբլացիան Միրենայի համեմատ որոշակի թերություններ ունի` այն պահանջում է տեղային ցավազրկում
և դարձելի միջամտություն չէ:
Քանի որ աբլացիայից հետո հղիանալը շատ վտանգավոր է, կանայք պետք է օգտագործեն հակաբեղմնավորման միջոցներ: Ավելին, գրականության համակարգային ուսումնասիրությունը ցույց տվեց, որ, ի տարբերություն Միրենայի, լորձաթաղանթի աբլացիան զուգորդվում է շուրջվիրահատական երկարաժամկետ բարդություններով: Մինչդեռ Միրենան կարելի է տեղադրել ամբուլատոր բուժհաստատությունում առանց ցավազրկման, այն դարձելի է և պակաս թանկարժեք: Միրենան նաև արդյունավետ հակաբեղմնավորիչ միջոց է ծնելիությունը վերահսկող կնոջ համար:
2007թ. Միացյալ թագավորությունում Միրենայի արժեքի ծախսարդյունավետության հնգամյա պատահական ընտրանքով իրականացված ուսումնասիրության արդյունքում գիտնականները եկան այն եզրակացության, որ Առողջապահության ազգային ծառայության համար աբլացիայի կամ հիստերէկտոմիայի համեմատ Միրենան պակաս թանկարժեք բուժում է: Միրենան աբլացիայի համեմատ ունի նաև թերություն: Երկարաժամկետ բուժման անհրաժեշտության դեպքում 5 տարի անց պետք է տեղադրել երկրորդ Միրենան, որն անկասկած կկրկնապատկի բուժման արժեքը: Այդուհանդերձ, Միրենայի տեղադրումը շատ ավելի էժան կլինի, քան հիստերէկտոմիայի իրականացումը:Հայաստանում Միրենան կարող է դառնալ թռիչքաձև տարածվող տեխնոլոգիա: Բջջային հեռախոսը նմանատիպ տեխնոլոգիայի դասական օրինակ է` տեխնոլոգիա, որը թռիչքաձև շրջանցում է մեկ այլ միջանկյալ տեխնոլոգիա: Շատ երկրներ, չկարողանալով ներդնել ֆիքսված լարային հեռախոսակապի ենթակառուցվածք, ընդունեցին լայնատարած բջջային հեռախոսակապը` շրջանցելով հեռախոսալարերի համակարգ ստեղծելու անհրաժեշտությունը:
Կարո±ղ են արդյոք հայ բժիշկներն անցնել Միրենայի կիրառությանը` թռիչքաձև շրջանցելով հիստերէկտոմիան (երբ գրանցվի Միրենան), նաև աբլացիան:
Միրենան հիստերէկտոմիայի համեմատ բժիշկների և բուժհաստատությունների համար անկասկած պակաս շահութաբեր կլինի, սակայն` ավելի արդյունավետ (մոտ 80%), ավելի անվտանգ, ավելի արագ, ավելի էժան այլընտրանք արգանդային արյունահոսության բարորակ տեսակով տառապող շատ կանանց համար: Միրենան նաև հակաբեղմնավորման հիանալի միջոց է առատ դաշտան ունեցող կանանց համար, ովքեր ուզում են կիրառել հակաբեղմնավորման արդյունավետ, երկարատև մեթոդ, որը կարող է նաև ծախսարդյունավետ լինել, եթե նույնիսկ ծախսերի մեջ ներառվեն նաև հնարավոր ձախողմ
ան ծախսերը:
Գրականություն
-
- http://www.viva.vita.bayerhealthcare.com/index.php?id=36&tx_ttnews%5Btt_news%5D=11221&cHash=0a76f10ec5
-
- http://www.medscape.com/viewarticle/702154
-
- http://www.cochrane.org/reviews/en/ab001776.html
-
- http://www.who.int/reproductive-health/publications/mec/
-
- http://berlex.bayerhealthcare.com/html/products/pi/Mirena_PI.pdf
-
- http://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/19041435
-
- http://www.google.com/archivesearch?hl=en&q=history+endometrial+ablation&um=1&ie=UTF-8&scoring=tei=CpASSpPGCI7FsgbRxY2MDg&sa=X&oi=timeline_result&ct=title&resnum=11
-
- http://www.ncchta.org/execsumm/summ803.htm
-
- http://journals.lww.com/greenjournal/Abstract/2008/12000/Probability_of_Hysterectomy_After_Endometrial.6.aspx
-
- http://cat.inist.fr/?aModele=afficheN&cpsidt=18982602
Ծանոթագրություններ
- Տեղեկությունները բոլոր կայք-էջերից վերցվել են 2009թ. մայիսին
- Հոդվածի պատրաստմանը ֆինանսապես կամ որևէ այլ կերպ չի աջակցել դեղագործական ոչ մի կազմակերպություն

Կարդացեք նաև
Վերլուծության նպատակը. Ամփոփել վաղաժամ ծննդաբերության պատճառագիտության (էթիոլոգիայի), ախտածնության (պաթոգենեզի), ախտորոշման և վարման վերաբերյալ ապացուցողական բժշկության վերջին նորությունները...

Հետազոտության նպատակը.Պարզաբանել կրծքագեղձի կլինիկական հետազոտության (ԿԿՀ) դերը կրծքագեղձի քաղցկեղո հիվանդացության և մահացության նվազեցման գործում, և ներկայացնել գիտական աշխարհում առկա հանձնարարականները...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն